ՀԺԿ-ն հերքում է հաղորդագրությունները ՀԱԿ-ում առկա տարաձայնությունների մասին16 դեկտեմբերի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի շարքերում կշարունակի պայքարը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ը շարունակում է մնալ միակ լուրջ ընդդիմադիր ուժը Հայաստանում և բոլոր խոսակցությունները ՀԱԿ-ի փլուզման մասին չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես նշել է Հարությունյանը, ՀԺԿ-ի ու ՀԱԿ-ի միջև չկան լուրջ տարաձայնություններ Հայաստանի առջև ծառացած առանցքային խնդիրների վերաբերյալ: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը քվեարկության դնելը սխալ որոշում էր, մենք տեսանք արդյունքները: Կոալիցիան ու խորհրդարանական ընդդիմությունը պետք է որոշակի փոխզիջման գան: Այսօր, երբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, սխալ է խոսել Արցախի անկախության ճանաչման մասին»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ կարգավորման ընթացքում հայկական կողմը չպետք է զիջումների գնա առանց ճշտելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ՀԺԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն այս տարի վերջնականապես ձախողվեց: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հրաժարականին, ապա Գրրգոր Հարությունյանն ընդգծել է, որ այդ գործընթացները ոչ այլ ինչ են, քան ուժերի վերադասավորում ընտրություններից առաջ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |