Արտակ Զաքարյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների մասին է խոսում, քանի որ ոչ մի այլ բանի մասին խոսել չի կարող

Արտակ Զաքարյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների մասին է խոսում, քանի որ ոչ մի այլ բանի մասին խոսել չի կարող

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) արտահերթ ընտրությունների մասին է խոսում, քանի որ ոչ մի այլ բանի մասին խոսել չի կարող: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ չկան: Այդ համատեքստում նա նկատեց, որ պետական և քաղաքական համակարգերը նորմալ և կայուն են աշխատում` նպաստելով երկրի արտաքին և ներքին քաղաքականության զարգացմանը: Ընդ որում` նա նկատեց, որ կայունությունը զարգացման հիմքն է հանդիսանում: «Ես ՀԱԿ-ին խորհուրդ կտայի պատրաստվել հաջորդ ընտրություններին»,- նկատեց ՀՀԿ անդամը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---