Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը 7 հունիսի 2001 - 23:41 AMT PanARMENIAN.Net - . Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը: Հայաստանի նախագահը ծանոթացրեց ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարին վերջերս Երեւանում անցկացված ԱՊՀ-ի կոլլեկտիվ անվտանգության խորհրդի համաժողովի արդյունքներին: «Չնայած նրան, որ ՆԱՏՈ-ն անմիչականորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավուրման խնդրով, այդ խնդրի լուծումը կարեւոր հարցերից մեկն է, որի կարգավորումից է կախված Հարավային Կովկասի կայունությունը,» - նշեց Ջորջ Ռոբերտսոնը հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսին: ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կգտնեն այս խնդրին այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերը:«Հայաստանը մեր առժանի գործընկերներից մեկն է եւ «Համագործակցություն Խաղաղության համար» ծրագրի բաղկացուցիչ մասերից է,» - հայտնեց Ռոբերտսոնը: Նա նույնպես հայտարարեց այն մասին, որ ՆԱՏՈ-ն պատրաստ է ընդլայնել վերոհիշյալ ծրագրի համագործակցության սահմանները: Իր հերթին Քոչարյանը ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է սերտ գործակցությանը ՆԱՏՈ-ի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |