Ֆիլիպ Քրոուլի. Մենք առնչություն չունենք «Ասանժի գործին»

Ֆիլիպ Քրոուլի. Մենք առնչություն չունենք «Ասանժի գործին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին հայտարարել է «Ասանժի գործին» առնչություն չունենալու մասին այն բանից հետո, երբ Լոնդոնի Գերագույն դատարանն ազատ է արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 240 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց: «Հնարավոր է, գրավի դիմաց Ասանժին ազատ արձակելը մեկընդմիշտ կհերքի դավադրության տեսությունը: Լսեք, Մեծ Բրիտանիայում իրականացվում են դատավարական գործողություններ, և մենք, իհարկե, հետևում ենք դրանց: Բայց մենք ոչ մի կերպ ընդրգրկված չենք դրանց մեջ…Բրիտանիան օրենքի երկիր է»,- հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք վտանգ, որ հիմա Ասանժը նույնպես կթաքնվի, նա ասել է, որ համոզված է, որ Ասանժը չի անհետանա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---