ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Հունգարիայի Արեւելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպան դոկտոր Յանոս Տերենյիին եւ Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի): Դեսպան Տերենյին ներկայացրեց ԵՄ-ում հունգարական նախագահության առաջնայնությունները` 2011թ. հունվարից Հունգարիայի` վեց ամսով ստանձնում է ԵՄ նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հունգարական կողմը շեշտեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը եւ ներկայացրեց հունգարական նախագահության մոտեցումները բազմակողմ համագործակցության մի շարք հարցերի առնչությամբ: Կողմերը քննարկեցին 2011թ. մայիսին Բուդապեշտում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ կողմերի մոտեցումները:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին եւ այդ հարցում գրանցված առաջընթացին: Փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները` շեշտելով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնայնություններին` Կարինե Ղազինյանը կարեւորեց ԵՄ երկրների աջակցությունը մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման շուրջ քննարկումներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---