Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ծանոթացան նոր նախարարի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ծանոթացան նոր նախարարի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրեց էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանին՝ նշելով. «Իմաստ չունի պատմել Տիգրան Դավթյանի աշխատանքի մասին, քանի որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է կառավարությունում և բոլորս գիտենք, թե ինչպես է նա աշխատում»: Ըստ նրա, Դավթյանի փորձը ֆինանսների նախարարի պաշտոնում հնարավորություն կտա նրան լավ աշխատել նոր պաշտոնում:

«Կադրային փոփոխություններն ու ուժերի վերադասավորումը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները: Էկոնոմիկայի նախարարությունը շատ անելինքներ ունի, կարծում եմ, Տիգրան Դավթյանը նոր խթան կհաղորդի նախարարության աշխատանքին»,-ասել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---