2011 թվականին Նիժնի Նովգորոդում կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին![]() ![]() PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում 2011 թվականին կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին: Քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Շահնազարյանի խոսքով` 2010 թվականին եկեղեցու հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են: Մնում են միայն ներքին հարդարման աշխատանքները, փոքր վարչական շենքի կառուցումն ու տարածքի բարեկարգումը, որոնք նախատեսվում է ավարտել 2011 թվականի ամռան վերջին կամ աշնանը: Դրանով շինարարության առաջին փուլը կավարտվի: Երկրորդ փուլը, որը նախատեսում է վարչա-ուսումնական մասնաշենքերի կառուցում, ծրագրվում է 2012-2015 թվականներին: Նիժնի Նովգորոդում Փրկչի եկեղեցու շինարարությունը սկսվել է 2008 թվականի դեկտեմբերին: 2008 թվականի դեկտեմբերի 24-ին կայացավ հիմքի օծումն ու առաջին քարի հիմնադրումը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից: Եկեղեցու շինարարությունը ծրագրվում էր ավարտել 2010 թվականին: Սակայն ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով օբյեկտի հանձնման ժամկետները տեղափոխվեցին 2011թ., հաղորդում է «Նիժնի Նովգորոդի հայերը» պորտալը: Նիժնի Նովգորոդում` տեղի տոնավաճառի տեղում, 1828 թվականից ի վեր կանգնած է եղել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել էր ճարտարապետ Լեյերի նախագծով` ցարական գանձապետարանի գումարներով, և որը կանգուն մնաց մոտ 100 տարի, ապա ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվեց 20-րդ դարի 30-ական թվականներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |