Էդուարդ Շարմազանով. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը կշարունակի աշխատել ֆինանսատնտեսական ոլորտում

Էդուարդ Շարմազանով. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը կշարունակի աշխատել ֆինանսատնտեսական ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շարունակելու է աշխատել ֆինանսատնտեսական ոլորտում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Երիցյանը չի հեռացվել, այլ տեղափոխվել է այլ աշխատանքի, որտեղ կարող է կիրառել տնտեսական ոլորտի իր գիտելիքները, հայտարարել է ՀՀԿ քարտուղարը:

Անդրադառնալով էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանին, Շարմազանովն ասել է, որ նա երկար ժամանակ այդ ոլորտում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն և պրոֆեսիոնալ է: «Ես նորմալ եմ համարում այն, որ Դավթյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար»,- ասել է նա:

Դեկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով, Ներսես Երիցյանն ազատվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Տիգրան Դավթյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---