ՀՀ ԿԳ նախարար. Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ կտան ուսուցիչներին ըստ արժանվույն գնահատել![]() 20 դեկտեմբերի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Այս տարի կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, սակայն մենք դրանով չենք սահմանափակվում, և փոփոխություններ սպասվում են նաև հետագայում»,- դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը`ամփոփելով անցնող տարվա արդյունքները: Նրա խոսքով` կրթության ոլորտի բարելավումներից մեկը կայանում է ուսուցիչների համար ատեստացիայի համակարգի ներմուծման մեջ: «Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ են տալիս յուրաքանչյուր ուսուցչի գիտելիքները, ընդունակություններն ու հմտություններն առանձին գնահատել, հետևաբար պատրաստվածության տարբեր աստիճան ունեցող ուսուցիչները համապատասխան աշխատավարձ կստանան»,- նշեց Աշոտյանը: Նա ավելացրեց նաև, որ այս տարի մոտ 100 հայ ուսուցիչներ վերապատրաստվեցին Վրաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |