Էդուարդ Շարմազանով. Հայաստանի իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում և լռության չեն մատնում առկա խնդիրները

Էդուարդ Շարմազանով. Հայաստանի իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում և լռության չեն մատնում առկա խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը հետագայում ևս կշարունակի այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է 90-ականներից ի վեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, ՀՀԿ բոլոր առաջնորդները ժամանակին մեծ ներդրում են ունեցել և ղարաբաղյան գործընթացում, և Հայաստանի զարգացման գործում: Շարմազանովը նշել է նաև, որ չնայած ընթացիկ տարվա ձեռքբերումներին, եղան նաև անհաջողություններ: «Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, ներկա պայմաններում աշխարհը շատ արագ է փոխվում և մրցունակ մնալու համար պետք է պատրաստ լինել փոփոխություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն ժողովրդավարության խորացմանը: «Ի տարբերություն ՀՀ նախկին ղեկավարության, Հայաստանի այսօրվա իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում և լռության չեն մատնում առկա խնդիրները, չեն ասում, թե երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ լավ է, այլ խոստովանում են, որ կան թերություններ, որոնք հարկավոր է շտկել»,-ասել է ՀՀԿ քարտուղարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---