Հայաստանի շախմատի 71-րդ առաջնությանը կմասնակցեն 12 գրոսմայստերներ

Հայաստանի շախմատի 71-րդ առաջնությանը կմասնակցեն 12 գրոսմայստերներ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունը տեղի է ունենալու 2011-ի հունվարի 10-22-ը Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Առաջնությանը մասնակցելու են 12 գրոսմայստերներ: 2011-ի Հայաստանի չեմպիոնն ընդգրկվելու է շախմատի Հայաստանի հավաքականի կազմում:

Առաջնությանը մասնակցելու են հետևյալ շախմատիստները` Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Քոթանջյան, Դավիթ Պետրոսյան, Արա Մինասյան, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---