Միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 7,2 տոկոսով՝ կազմելով 106 238 դրամ

Միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 7,2 տոկոսով՝ կազմելով 106 238 դրամ

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների 2010թ. հունվար-նոյեմբերին նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացել է 7,2 տոկոսով՝ կազմելով 106 238 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նոյեմբերին ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատավարձի մակարդակը ավելացել է 0,9 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2010թ. հունվար-նոյեմբերին աճել է 4,1 տոկոսով՝ կազմելով 85 576 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արտաբյուջետային հիմնարկներում այն աճել է 7,5 տոկոսով՝ կազմելով 134 486 դրամ համապատասխանաբար:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010թ. հունվար-նոյեմբերին 2009-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2,4 տոկոսով՝ կազմելով 80 000 մարդ: Ընդ որում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1,3 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---