Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԿՊ տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39199110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 214 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 114 մլն 800 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 932 427 158 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5565% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.1111%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---