Նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության փոխնախագահ Վարդան Հարությունյանը դեկտեմբերի 21-ին նշանակվել է վարչության նախագահ-գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, «Գազպրոմ» ԲԲԸ-ը գազի և ջրի ածխաջրածինների վերամշակման, մարքեթինգի դեպարտամենտի մերձավոր արտերկրի հետ աշխատանքի վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին լրագրողներին է հաղորդել, որ ժամանակավոր պաշտոնավարումը կտևի մինչև ընկերության բաժնետերերի նիստը, երբ արդեն պաշտոնապես կընտրվի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը: «ՀայՌուսգազարդը»մ որպես կադրերի դարբնոց աճեցրեց իր շարքերում Երևանի քաղաքապետին: Վերջին տարիներին ընկերության կոլեկտիվը շատ արդյունավետ է աշխատել և իր օրինակով ցույց է տվել թե ինչպես կարելի է կազմակերպչական միջոցների, ճիշտ կադրային քաղաքականության շնորհիվ կառուցել աշխատանքը: Գազի ոլորտը հանրապետության առաջատար ոլորտներից է, իսկ «ՀայՌուսգազարդը» Հայաստանի խոշորագույն հարկատուներից է»,-ասել է նա:

Դեկտեմբերի 17-ին Երևանի Ավագանու նիստում Կարեն Կարապետյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---