Հայաստանի գլխավոր շինարարը վստահ է, որ 2011թ. շինարարության ոլորտում աճ է գրանցվելու

Հայաստանի գլխավոր շինարարը վստահ է, որ 2011թ. շինարարության ոլորտում աճ է գրանցվելու

PanARMENIAN.Net - Շինարարության ոլորտում 2010թ. Հայաստանում գրանցվել է 10-12 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ, դեկտեմբերի 22-ին հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ելույթ ունենալով Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսով: Նա նշել է, որ համաշխարհային ճգնաժամն առաջին հերթին հարվածեց շինարարության ոլորտին, որի արդյունքում 2009թ. զգալի անկում արձանագրվեց:

Միևնույն ժամանակ Վարդան Վարդանյանը լավատեսորեն է նայում դեպի ապագան: «Ես վստահ եմ, որ աճը շինարարության ոլորտում 2011թ. ավելի մեծ կլինի, քան 2010թ.: Այդ մասին են վկայում նաև այն միջոցները, որոնք նախատեսված են պետբյուջեով»,-ասել է նա:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-նոյեմբերին ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է 3,8 տոկոս անկում:

Հայաստանի պետբյուջեից քաղաքաշինության նախարարությանը 2011թ. հատկացվել է 9,6 մլրդ դրամ՝ 2010թ. 6,2 մլրդ-ի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---