«ՌուսՀիդրոն» ձեռք կբերի Հայաստանի Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադը

PanARMENIAN.Net - «ՌուսՀիդրո» ԲԲԸ խոշորագույն ռուսական էներգետիկ ընկերությունը նախատեսում է շուտով ավարտել Հայաստանի Սևան-Հրազդան ՀԷԿ կասկադի ձեռքբերման գործարքը, որը պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: «Մենք քաղաքավարի կերպով պայմանավորվել ենք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանալու են ջերմային կայանների վրա: Հուսով եմ, որ առաջիկայում ավարտելու ենք այդ ակտիվի ձեռքբերման գործարքը»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է «ՌուսՀիդրոյի» կառավարման նախագահ Եվգենի Դոդը:

Նրա խոսքերով, համալիր վերակառուցման ծրագիրը համաձայնեցվել է Հայաստանի կառավարության հետ դեռ երեք տարի առաջ: Ինչ վերաբերվում է ներդրումների ծավալին, ապա այն կազմելու է շուրջ 640 մլն եվրո: «Դա մեր պրոֆիլն է, ուստի մեզ համար սա հետաքրքրիր օբյեկտ է, առավել ևս, Հայաստանը մենք գիտենք, վաղուց աշխատել ենք այնտեղ»,- ասել է Եվգենի Դոդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---