Էռնեստ Վարդանյանի մայրը համաշխարհային առաջնորդներին կոչ է անում քայլեր ձեռնարկել լրագրողին ազատ արձակելու համար22 դեկտեմբերի 2010 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Մերձդնեստրիայում 15 տարվա ազատազրկման դատապարտված ՌԻԱ «Նոր ռեգիոնի» տեսաբան Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը դիմել է աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին, որոնք մտնում են «5+2» ձևաչափի կազմի մեջ, որը ստեղծվել է մերձդնեստրյան հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին` կոչ անելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վարդանյանին ազատ արձակելու համար: «8-ամսյա մղձավանջից հետո (2010 թվականի ապրիլի 7-ին ՄՄՀ մայրաքաղաքում ձերբակալեցին քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանին) Մերձդնեստրիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին սարսափելի ու աբսուրդ վճիռ կայացրեց` իմ որդուն` Էռնեստ Վարդանյանին հօգուտ Մոլդովայի լրտեսություն անելու համար դատապարտելով 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Գտնում եմ, որ դրանով 30-ամյա քաղաքագետ-լրագրողին` երկու երեխաների հորը, փաստացիորեն, զրկել են կյանքից: Անձի իրավունքների նման ոտնահարումը կարող է ճակատագրական դառնալ երիտասարդ տղամարդու ու նրա ընտանիքի կյանքի համար»,- ասվում է Թամարա Շագոյանի դիմումում: Նա դիմել է Մերձդնեստրիայի նախագահին` կոչ անելով նրան վճռականորեն աջակցել Էռնեստ Վարդանյանին ազատելու հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |