Վահրամ Մկրտչյան. Կարելի է ասել, որ մինչ 2010թ. դեկտեմբերը կոալիցիան անգործության էր մատնված

PanARMENIAN.Net - Կարելի է ասել, որ մինչ 2010թ. դեկտեմբերը կոալիցիան անգործության էր մատնված: Այդ մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը:

Ըստ նրա, միայն դեկտեմբերին, Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպից հետո, Հայաստանի իշխանությունները սկսեցին ինչ-որ քայլեր ձեռնարկել: Սակայն, ըստ Մկրտչյանի, դա իմիտացիոն բնույթ է կրում: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստում, Մկրտչյանն ասել է, որ նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ նաև 2008թ. սեպտեմբերին, սակայն, մինչ օրս այդ հարցում ոչինչ չի փոխվել: «Հուսով եմ, որ այս անգամ Հայաստանի նախագահը հավատարիմ կմնա իր խոսքերին»,-ասել է նա:

Իր հերթին ՀԺԱՄ երիտասարդական թևի առաջնորդ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է 2010թ. երկրի արտաքին քաղաքական զարգացումներին:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ խորհրդարանն ուղղումներ է կատարել «Լեզվի մասին» օրենքում՝ Կոնջորյանն ասել է, որ ուսանողների մեծ մասը դեմ էր օրենքի ընդունմանը: «Ճիշտ կլիներ, եթե հաշվի առնվեին երիտասարդության շահերը»,-ասել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---