ՀՀԿ. Կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները որոշ քաղաքական գործիչների երազանքն է միայն

ՀՀԿ. Կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները որոշ քաղաքական գործիչների երազանքն է միայն

PanARMENIAN.Net - Վերադասավորումները իշխանության մեջ կատարվում են ոչ թե առանձին մարդկանց կամքով, այլ ժողովրդի քվեարկության հիման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, եթե կոալիցիան մինչ առաջիկա ընտրությունները շարունակի աշխատել բնականոն ռեժիմով, ապա դա միայն կամրապնդի կոալիցիա կազմող քաղաքական ուժերի դիրքերը: «Կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները որոշ քաղաքական գործիչների երազանքն է միայն»,-ասել է Սահակյանը:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Ըստ նրա, նման հանդիպումներին հարկավոր է հանգիստ վերաբերվել: «Ես կցանկանայի, որ Հայաստանի բոլոր նախագահները մնային քաղաքականության մեջ»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահը բավականին իներտ է քաղաքական ակտիվության տեսակետից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---