Հրանուշ Հակոբյան. Մենք անելիք չունենք ազգայնական ծայրահեղականների հետ

Հրանուշ Հակոբյան. Մենք անելիք չունենք ազգայնական ծայրահեղականների հետ

PanARMENIAN.Net - «Մենք դատապարտում ենք ամեն մի բռնություն: Շատ ցավալի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է Մոսկվայում»,- դեկտեմբերի 23-ին տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով վերջին շաբաթներին Մոսկվայում տեղ գտած ազգայնականության պոռթկումները:

Նա նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի իշխանությունները կկարողանան կանխել բռնությունները: Վերջին իրադարձությունները չպետք է ազդեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և զարգացումների վրա: Նախարարի կարծարծիքով` աստիճանաբար մարում են դրսևորվող ազգայնական երևույթները:

«Ինչպես նշեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը բազմազգ արմատով պետություն է և որևէ մեկինը չէ: Այն նաև այն ազգերինն է, ովքեր այնտեղ ապրում են: Այդ թվում նաև հայերը: Ես չեզոքության և հանդարտության կոչ եմ անում մեր հայրենակիցներին: Մենք անելիք չունենք միանալու ազգայնական որևէ ծայրահեղականների»,- հորդորեց Հրանուշ Հակոբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---