Հայաստանի տնտեսության ակնառու խնդիրներից է աշխատանքի ցածր արտադրողականությունը

PanARMENIAN.Net - Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը բավական արագ է արձագանքում համաշխարհային զարգացումներին, նա այն երկրներից է, որտեղ 2009-ին արձանագրվել է ՀՆԱ մեծ անկում և 2010-ին` տնտեսության դանդաղ վերականգնում: Այդ մասին ասել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան և խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերը»: «Հայաստանի տնտեսության ակնհայտ խնդիրներից է աշխատանքի ցածր արտադրողականությունը: Երկրի բնակչության 70 տոկոսը զբաղված է ցածր արտադրողականությամբ ոլորտներում»,- հավելել է նա:

Փորձագետն օրինակ է բերել, որ Հայաստանում աշխատող մարդը տարեկան արտադրում է 7390 դոլարի ապրանք և ծառայություններ, իսկ Իսրայելում` 68 400 դոլարի: Զարգացող երկրների մեծամասնության նման Հայաստանում արտադրողականությունն անհավասարաչափ է տեղաբաշխված ոլորտներում: Բարձր արտադրողականության ոլորտներ են համարվում ֆինանսական միջնորդությունը, անշարժ գույքը, բիզնես-ծառայությունները և շինարարությունը: Նշված ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը յոթ անգամ գերազանցում է արտադրողականությունը գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը կազմում է Իսրայելի նույն ցուցանիշի ընդամենը 11 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---