Գերասիմ Ալավերդյան. 2010 թվականը չափազանց անբարենպաստ էր գյուղատնտեսության համար

Գերասիմ Ալավերդյան. 2010 թվականը չափազանց անբարենպաստ էր գյուղատնտեսության համար

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի գյուղատնտեսության համար չափազանց անբարենպաստ էր: Անկումը 11 ամսվա արդյունքում կազմել է 14,5 տոկոս, ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նման անկումն, ըստ նախարարի, պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով:

Նախարարն ասել է, որ ընթացիկ տարում զգալի խնդիրներ են եղել բուսաբուծության ոլորտում: «Համախառն արտադրանքի բոլոր ուղղություններով անկում է գրանցվել»,-ասել է նա: Մասնավորապես, ցանքատարածությունները 2010թ. կրճատվել են 16 000 հա 2009-ի համեմատ: «300 000 հա մենք ունեինք 2009թ., իսկ 2010-ին՝ արդեն 283 000 հա»,-ասել է նա: Ընթացիկ տարում կրճատվել է նաև կարտոֆիլի արտադրությունը՝ 490 000 տոննա 2009-ի 590 000 տոննայի փոխարեն: Երեք անգամ կրճատվել են պտղատուների արտադրության ծավալները՝ 125 000 տոննա 2009-ի 33 000 տոննայի դիմաց: Ինչ վերաբերում է բանջարեղենի արտադրությանը, ապա այստեղ ևս անկում է գրանցվել: «2010թ. արտադրվել է 690 000 տոննա բանջարեղեն 2009-ի 800 000 տոննայի փոխարեն»,-ասել է նա:

Ալավերդյանը նշել է, որ դրական ցուցանիշներ են գրանցվել խաղողի արտադրության ոլորտում: «2010թ. արտադրվել է 218 000 տոննա խաղող՝ 2009-ի 207 000 տոննայի դիմաց»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ընթացիկ տարում մթերվել է 134 000 տոննա խաղող միջինը 124,5 դրամով 1 կգ դիմաց, իսկ մթերման ընդհանուր գումարը կազմել է 16,7 մլրդ դրամ, որից 15 մլրդ դրամն արդեն վճարված է, մնացած գումարն, ըստ պայմանագրի, կվճարվի մինչ տարեվերջ, իսկ մի մասն էլ՝ եկող տարվա մարտ-ապրիլին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---