ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեծ պոտենցիալ է տեսնում երկրում ոչխարաբուծության զարգացման ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեծ պոտենցիալ է տեսնում երկրում ոչխարաբուծության զարգացման ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ, որը տվյալ պահին ՀՀ կառավարությունում գտնվում է քննարկման փուլում, դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները ոչխարաբուծության զարգացման և արտահանման ծավալները մեծացնելու ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- ասել է նա:

Նախարարը հաղորդել է, որ 11 ամիսների արդյունքով կենդանաբուծության ոլորտում անկումը կազմել է 1 տոկոս, սակայն դեկտեմբերին նախատոնական շրջանում այս ոլորտում իրացումն աճում է, որի շնորհիվ սպասվում է, որ տարվա արդյունքներով աճը կազմելու է 1-1,5 տոկոս, իսկ քաշային չափման դեպքում այդ ցուցանիշը հասնելու է 127 000-130 000 տոննայի:

Գերասիմ Ալավերդյանի խոսքերով, հաշվետու շրջանում արձանագրվել է անասունի գլխաքանակի ոչ մեծ աճ: «Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակի աճը տարեսկզբի համեմատ ավելացել է 8000-ով, իսկ մանր եղջերավոր անասունի` 9000-ով, ընդ որում 17 000-ով կրճատվել է խոզերի գլխաքանակը, քանի որ կրկին արձանագրվել են «աֆրիկյան ժանտախտի» դեպքեր»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարը հավելել է, որ տարվա ընթացքում արտահանվել է 100 000 գլուխ մանր եղջերավոր անասուն 2009-ի 147 000 –ի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---