Մինչև 2012թ. Հայաստանի տարածքում կտեղադրվի 250 հակակարկտային կայան

PanARMENIAN.Net - Մինչև 2012թ. Հայաստանի տարածքում կտեղադրվի 250 հակակարկտային կայան, ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նրա, հակակարկտային կայանների տեղադրման ծրագիրը հաստատվել է 2008թ. և հետևողականորեն իրագործվում է:

Այդ առնչությամբ նախարարը նշել է, որ Արմավիրում ու Արարատում ճապոնական դրամաշնորհի միջոցներով արդեն տեղադրվել և շահագործման է հանձնվել 28 կայան, ևս 48-ը կառուցվել են նույն մարզերում հատկացված սուբսիդավորման շնորհիվ: «Եթե նախկինում գյուղատնտեսությանը հասցված 12-13 մլրդ դրամ վնասի ծավալում կարկուտի հասցված վնասը կազմում էր մոտ 6 մլրդ դրամ, ապա ծրագրի ավարտից հետո մեզ կհաջողվի էապես կրճատել այդ վնասը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---