«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 30 մլրդ դրամ ներդրում է կատարել 2010թ.

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սպառումը Հայաստանում 2010թ. աճել է 4 տոկոսով 2009թ. համեմատ՝ կազմելով շուրջ 5 մլրդ կՎտ/ժ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնիօրեն Եվգենի Գլադունչիկը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Ըստ նրա, այդ ցուցանիշը 2008-ի համեմատ կրճատվել է 4 տոկոսով:

Միևնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 30 մլրդ դրամի ներդրում է կատարել 2010թ. «Տարվա ընթացքում վերանորոգվել է 40 ենթակայան: Մինչ 2011թ. հուլիսի 1-ը շահագործման կհանձնվի Երևանի համար շատ կարևոր ենթակայան, որը գտնվում է «Հրազդանի» հարևանությամբ, որը էներգիայով կապահովի այդ շրջանի նորակառույցները: Դա թույլ կտա բեռնաթափել քաղաքի կենտրոնը»,-ասել է նա:

Բացի այդ, ներդրումները հաջորդ տարի կկազմեն շուրջ 10 մլրդ դրամ, կվերակառուցվի շուրջ 50 ենթակայան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---