Սերժ Սարգսյան. Դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ ԵՊՀ տված գիտելիքների մակարդակով24 դեկտեմբերի 2010 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Երևանի պետականհամալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին մասնակցելէ ԵՊՀ խորհրդի տարեվերջյաննիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել Համալսարանի ռեկտորի հաշվետվությունը` 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Այն գնահատվել է բավարար: Հավանություն է տրվել նաև ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների և ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը: Խորհրդի նիստում հաստատվել է 2011 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը ևս: Նիստում քննարկվելէնաև «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը, որը հնչած առաջարկություններով հաստատվել է: Անդրադառնալով ներկայացվածհաշվետվություններին` նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նախագահն ընդգծել է, որ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, և չկա որևէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին: «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ և ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին և համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք և շարունակում ենք արդեն ոչ միայն Համալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |