Արա Պապյան. Հայաստանում 2010 թվականին բացասական միտումներ են դիտվել

Արա Պապյան. Հայաստանում 2010 թվականին բացասական միտումներ են դիտվել

PanARMENIAN.Net - «2010 թվականի համար ես չեմ կարող և չեմ առանձնացնի որևէ մի իրադարձություն: Ես ավելի շուտ կընդգծեմ այն խիստ բացասական միտումը, որը ներկայումս առկա է Հայաստանի քաղաքականության մեջ, որը կարելի է բնութագրել որպես հայոց ազգային շահերի մեծածախ ուրացում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատմաբան և դիվանագետ, Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքով` տարին սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների քաղաքական մշուշի ներքո: «Այժմ պարզ է, որ բոլոր ակնկալիքները խարսխված էին քաղաքական սխալ հաշվարկների վրա: Այդ պատճառով ներկայումս Թուրքիան լիովին միջամուխ է մեր տարածաշրջանի գործերին, որը հանգեցրել է պատերազմի ավելի մեծ հավանականության: Ես չգիտեմ, թե ով պիտի պատասխան տա նման հետևանքի համար»,- ասել է Պապյանը:

Նա նշել է, որ անցնող տարվա վերջին արդյունքը Հանրակրթության և Լեզվի օրենքներում կատարված «դավաճանական փոփոխություններն էին»: «Հանրակրթական համակարգի բարդագույն հարցերում իրավիճակի ընդհանուր բարելավման փոխարեն մեր խորհրդարանն ընտրեց դյուրին ճանապարհը: Այն պարզապես արտոնյալ պայմաններ ստեղծեց մի բուռ մարդկանց համար: Սա գաղութատիրությանը բնորոշ քաղաքականություն է: Կարծում եմ, որ սրանից հետո «Ազգային» բառը պիտի հանել մեր խորհրդանի ժողովի անվանումից: 2011թ.-ի համար ես չեմ կարող կանխատեսել կտրուկ փոփոխություններ, սակայն իրավիճակը կշարունակի վատթարանալ»,- նշել է հայ պատմաբանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---