Եկող տարվա գարնանը Մոսկվայում տեղի կունենա «Հայկական գեղեցկություն» մրցույթըPanARMENIAN.Net - 2011թ. գարնանը Մոսկվայում տեղի կունենա առաջին եզակի «Հայկական գեղեցկություն» մրցույթը հայ ժողովրդի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների համար: Միջոցառման կազմակերպիչներից մեկն է Hayreniq.ru հայկական ինտերնետ-պորտալը: Մրցույթի մասնակիցներին կդատի խիստ ժյուրին, որը բաղկացած կլինի մշակույթի և արվեստի գործիչներից, հայկական և ռուսական շոու-բիզնեսի աստղերից և fashion-ինդուստրիայի գիտակներից: Կազմակերպիչները պնդում են, որ դա կլինի բոլորովին մի նոր բան, որն ամենևին նման չի լինի ավանդական գեղեցկության մրցույթներին: Գլխավոր խնդիրն է ցույց տալ հայ աղջիկների գեղեցկությունը, իսկ դա նշանակում է, որ հաշվի կառնվեն մրցույթի մասնակիցների ոչ միայն արտաքին տվյալները, այլ նաև մտավոր, ստեղծագործական կարողությունները, արագ լուծում գտնելու ունակությունը: Մի խոսքով, աղջիկների ներքին գեղեցկությունը միշտ կարևոր է եղել հայերի համար: Մասնակիցները պետք է հետևյալ փորձություններն անցնեն՝ երեկոյան զգեստով դեֆիլե, ստեղծագործական մրցույթ, խոհարարական մենամարտ, ինտելեկտուալ մրցույթ: Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ ու մրցանակներ միջոցառման կազմակերպիչներից ու հովանավորներից, ինչպես նաև հնարավորություն կստանան ցուցադրել իրենց տաղանդը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |