Դավիթ Նալբանդյանը դարձավ «Summer Cup» մրցաշարի հաղթող

Դավիթ Նալբանդյանը դարձավ «Summer Cup» մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դարձավ «Summer Cup» ցուցադրական մրցաշարի հաղթող, որն ընթանում էր ուրուգվայական Պունտա դել Էստե քաղաքում:

Եզրափակիչ խաղում աշխարհի 27-րդ ռակետը հանդիպեց 31-րդ ռակետ Թոմազո Բելուչչիի հետ (Բրազիլիա): Նալբանդյանը համառ պայքարում երկու թայ-բրեքերում 7:6, 7:6 հաշվով հաթանակ տարավ: Պաշտոնական խաղերում թենիսիստների ուղիները դեռ չէին հատվել, հաղորդում է gotennis.ru-ն:

Դա դեկտեմբերին Նալբանդյանի արդեն երրորդ հաղթանակն է, մինչ այդ նա դարձել էր «Copa Almirante Brown» և «Peugeot Argentina Tennis Cup-2010» մրցաշարերի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---