ԵՄ. Եվրախորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում գտնվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար

ԵՄ. Եվրախորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում գտնվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը պաշտոնական պատասխան է հղել Ադրբեջանի ԱԳՆ նոտային: «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբան դեկտեմբերի 19-ին այցով գտնվել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպումներ է անցկացրել չճանաչված հանրապետության ղեկավարության հետ և քննարկել հակամարտության կարգավորմանն, տարածաշրջանում իրավիճակի և երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ հարցեր» ,- ասվում է ԵՄ պատասխանում, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիային և Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդեին բողոքի նոտա էր ուղղել: Բաքվի դժգոհության պատճառը դարձել էր Հայաստանի հարցով ԵԽ գլխավոր զեկուցող, լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը ԼՂ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---