Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է

Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է

PanARMENIAN.Net - Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: «Դա անիրական է: Դեռ պատրաստ չէ տեխնիկատնտեսական հիմնավորումը: Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մեկ տարուց ավելի տևեց: Ինչպե՞ս կարելի է պայմանագրեր կնքել կապալառուների հետ, եթե նրանք դեռ չգիտեն, թե ինչ են անելու»,-ասել է Շաբանը: Ըստ Շաբանի, նման հայտարարություններն ուղղված են քաղաքական շրջանակներին, ոչ թե մասնագետներին:

«Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի այցն Աշխաբադ ու Բաքու և բանակցությունները Nabucco-ի շուրջ նախագծին քաղաքական աջակցության բնույթ են կրելու: Ես սենսացիա չեմ ակնկալում ԵՄ բարձր ներկայացուցիչների այցից Բաքու և Աշխաբադ»,-ասել է Շաբանը, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---