Մանսուր Հագիգատպուր. Ներկայիս Ադրբեջան պետությունը ստեղծվել է Արան պատմական տարածքում

PanARMENIAN.Net - «Ծիծաղելի է, թե ինչպես կարող է Իլհամ Ալիևի նման մարդն իրեն հռչակել աշխարհի ադրբեջանցիների առաջնորդը, երբ իր երկրի աշխարհագրական սահմաններում ստիպված է կառավարել իր ժողովրդին բռնության միջոցով»,-հայտարարել է Կովկասի գծով փորձագետ, Իրանի Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հագիգատպուրը:

«Ադրբեջանի ղեկավարությունը կանգնած է ապօրինության ճգնաժամի առջև և Ալիևի նման հայտարարությունները վկայում են երկրի ներսում խնդիրների և դժվարությունների առկայության մասին: Ալիևն իրազեկ չէ պատմական փաստերին ու իրողություններին՝ աղբյուրների համաձայն ներկայիս Ադրբեջան պետությունը ստեղծվել է Արան պատմական տարածքի վրա»,-վստահ է իրանցի փորձագետը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Իր հերթին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերին հայտարարել է, որ նման հորինված հայտարարությունները նոր երևույթ չեն Ադրբեջանի ղեկավարության միջավայրում, դա նրանց անլիարժեքության բարդույթի դրսևորումն է:

«Ալիևը պետք է զգուշավոր լինի իր ելույթներում, քանի որ դրանք կարող են վատ անդրադառնալ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա: Վատ չէր լինի, եթե Ալիևը նման հայտարարություններ անելուց առաջ մի փոքր տրամաբաներ», -հավելել է Իրանի մեջլիսի պատգամավոր Ջավադ Ջահանգիզադեն:

Դեկտեմբերի 31-ին ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը հռչակեց իրեն ողջ աշխարհի ադրբեջանցիների առաջնորդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---