Երևանում ընթանում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշար

Երևանում ընթանում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշար

PanARMENIAN.Net - Երեւանում անցկացվող միջազգային մրցաշարում, որը նվիրված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, երեք տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա): 2,5 միավոր ունի Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան), 2-ական` ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) եւ միջազգային վարպետ Համեդ Մուսավիանը (Իրան):

Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Դելիում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մեկ քայլով է ետ մնում վեց առաջատարներից: Մրցաշարին մասնակցում են 407 շախմատիստներ:

23-ամյա շնորհալի հայ շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի Բերքլի քաղաքում անցկացված խոշոր մրցաշարում լրացրեց գրոսմայստերի նորմա: Տաթեւը 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 58 շախմատիստների մեջ բաժանեց 4-10-րդ տեղերը:

Առաջին մրցանակը 8 միավորով նվաճեց գրոսմայստեր Լյուկ Վան Վելին (Հոլանդիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---