2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 989 տնտեսական հանցագործություն է արձանագրվել

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 989 տնտեսական հանցագործություն է արձանագրվել, ինչը 21,5%-ով բարձր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում կեղծ դրամի կամ արժեթղթերի պատրաստման, պահման կամ սպառման 293 դեպք է արձանագրվել, ինչը 12,3%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում` այլ տնտեսական հանցագործությունների թիվն աճել է 45%-ով` կազմելով 696:

Միևնույն ժամանակ 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 13 935` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,6%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---