Իրաքում ստեղծվել է քրիստոնյաների գործերով զբաղվող կոմիտե12 հունվարի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդել է Վատիկանի ռադիոն: Նոր կառույցի հիմնական նպատակն է լինելու Իրաքում քրիստոնյաների դրության դիտարկումը և աջակցությունը նրանց խնդիրների լուծմանը: Երեքշաբթի հրապարակված պաշտոնական կոմյունիկեում ասվում է, որ կոմիտեն դիմել է մահմեդականների հոգևոր առաջնորդներին խնդրելով ֆետվա հռչակել: Թալաբանին նաև կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը: Բացի այդ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն ուժեղացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 2003թ. մարտից ի վեր Իրաքում, ըստ քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների, սպանվել է շուրջ 2 հազար քրիստոնյա: Նույն ժամանակահատվածում շուրջ 500 հազար իրաքցի քրիստոնյաներ զրկվել են սեփականությունից, 200 հազարը տուրք են վճարել զինված կազմավորումների օգտին, տասնյակ քրիստոնյաներ առևանգվել են: 2004թ. կեսին քրիստոնյաների քանակն Իրաքում կազմել է շուրջ 800 հազար մարդ, այն դեպքում, երբ 1987թ. մարդահամարով Իրաքում կար 1,4 մլն քրիստոնյա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |