Հայաստանը 36-րդ տեղում է տնտեսական ազատությունների մակարդակով

Հայաստանը 36-րդ տեղում է տնտեսական ազատությունների մակարդակով

PanARMENIAN.Net - Աշխարհի երկրներում տնտեսական ազատությունների հերթական ամենամյա վարկանիշի համաձայն, որը հրապարակվել է Heritage ամերիկյան հետազոտական կենտրոնի և Wall Street Journal գործարար թերթի կողմից, Հայաստանն այդ վարկանիշում աշխարհի 179 երկրների շարքում զբաղեցնում է 36-րդ տեղը:

Անցյալ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 0.5 կետով:

Միաժամանակ, Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը Heritage կենտրոնի զեկույցի հեղինակները համարում են երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը: Նրանց կարծիքով ևս մեկ բացասական գործոն է երկրի պետական պարտքի բարձր մակարդակը (ՀՆԱ 50 տոկոսը):

Զեկույցի համաձայն, վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Հոնկոնգը, երկրորդ տեղը` Սինգապուրը, երրորդ տեղը` Ավստրալիան:

Բացի դրանից, այս վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը, Ադրբեջանը` 92, Ռուսաստանը` 143, Ուկրաինան` 164:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---