Լարիսա Ալավերդյան. Այն, ինչ կատարվեց հայերի հետ Բաքվում 21 տարի առաջ, ցեղասպանություն էր

Լարիսա Ալավերդյան. Այն, ինչ կատարվեց հայերի հետ Բաքվում 21 տարի առաջ, ցեղասպանություն էր

PanARMENIAN.Net - Հայկական ջարդերը Բաքվում ցեղասպանության իսկական դրսևորումներ են, որն իրագործել է Ադրբեջանի ղեկավարությունը: Նույնիսկ այսօր պաշտոնական Բաքուն չի հրաժարվում ցեղասպան քաղաքականությունից հայ ժողովրդի հանդեպ, որը սկսվել է դեռ 1918թ.: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, մինչ 1990թ. միայն Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ, իսկ 1990թ. հունվարի տվյալներով քաղաքում մնացել էր ընդամենը 25-30 հազար հայ: Այն, ինչ կատարվեց հայերի հետ Բաքվում և ադրբեջանական մյուս քաղաքներում 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում ցեղասպանության, բռնագաղթի և հայրենազրկության իսկական դրսևորում էր»,-ասել է Լարիսա Ալավերդյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---