Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ

Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա և բաղկացած է վեց կետից: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2010թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: «Այդ սկզբունքներին հավանություն են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները, դրանք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները: Այս առումով Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ: Վեց կետերը ներառում են անկախության մասին հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի որոշումը, անխափան ցամաքային կապը ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև, երկու կողմերի փախստականների վերադարձը, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը միջազգային երաշխիքներով և խաղաղապահ ուժերի մասնակցությամբ և տարածքների վերադարձը»,-ասել է Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանն ընդունում է միայն վերջին կետը, իսկ մյուս բոլոր կետերի շուրջ հրաժարվում է բանակցել:

«Այնուամենայնիվ, վերջնական խոսքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---