ՀՀՀ-ն հերքում է «Եհովայի վկաների» կողմից մեղադրանքները

ՀՀՀ-ն հերքում է «Եհովայի վկաների» կողմից մեղադրանքները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՀ) խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրաժարվել է մանրամասն մեկնաբանել «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության կողմից հարուցված քրեական գործը: «Ես չէի ցանկանա պատմել այդ գործի մանրամասների մասին, քանի որ դրա մասին խոսվելու է դատարանում: Ես կարծում եմ, որ ՀՀՀ-ն ճիշտ է գործել, և օրենքի առումով ոչ մի սխալ չի եղել: Կարծում եմ` մենք կկարողանանք դա ապացուցել դատարանում»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ դեռ քրեական հետաքննություն է կատարվում Սևանում տեղի ունեցած սպանության գործով: «Հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ մեր գործի դատական լսումները չեն սկսվել»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ՀՀՀ կողմից քրիստոնեական կրոնական կազմակերպության հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չի եղել: «Մենք, հղում կատարելով News.am գործակալության տեղեկատվության վրա, ասել ենք, որ իր ծնողներին սպանած երիտասարդը, հարևանների վկայությամբ, Եհովայի վկա է»,- նշել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---