Վլադիմիր Զախարով. Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իր համար դեռ չի որոշել ինչպես վարվել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հարցում

Վլադիմիր Զախարով. Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իր համար դեռ չի որոշել ինչպես վարվել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հարցում

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանի հանրաքվեն Արևմուտքի կրկնակի չափանիշների օրինակ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, Արևմուտքը չի ցանկանում շաղկապել այս հանրաքվեն Ղարաբաղի ու Մերձդնեստրի խնդիրների հետ: «Դրանում է ողջ խնդիրը: Իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Առաջիկա 2-3 տարում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն ոչ թե մեկ կամ երկու, այլ շատ պետություններ, որոնք չեն ճանաչվի բոլորի կողմից, սակայն ինքնուրույն կլինեն: Սուդանի հանրաքվեն ցույց տվեց նաև, որ ԱՄՆ-ն իր համար դեռ չի որոշել, թե ինչպես վարվի Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հարցում»,-ասել է Զախարովը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ իրավիճակը Իրանի հետ սահմանում և Ադրբեջանի դիրքորոշումը հղի են վտանգավոր հետևանքներով: «Բաքուն փորձում է հարաբերությունները չփչացնել Իրանի հետ և խոստանում է ԱՄՆ-ի աջակցություն ռազմական գործողությունների դեպքում: Իրանի հարցում Ադրբեջանը կարծես չեզոքություն է պահպանում՝ իր օգին ղարաբաղյան հարցը լուծելու Թեհրանի աջակցության դիմաց: Սակայն, գաղտնի բանակցությունները շարունակելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,-ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---