2010թ. Հայաստանում բռնադատված կամ կամ նրա ժառանգ 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր

PanARMENIAN.Net - Հայաստանում 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր 168,2 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1% դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով:

Բացի դրանից, 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 273 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դրամ գումարով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև վերանորոգելու նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---