«ԱրմենՏել» ընկերությունը նորակառույց շենք է նվիրել Մեղրի քաղաքին![]() 18 հունվարի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մեղրիի քաղաքապետարանին երկհարկանի շինությունը և հարակից տարածքը անհատույց տրամադրելու մասին: Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով և մարզադահլիճներով: «Մեղրիի քաղաքապետարանի և բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը և մարզական մշակույթի զարգացմանը» - նշեց Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: «ԱրմենՏել» ընկերությունն, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր, շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի կերտմանը: Այս միջոցառումն, ինչպես նաև մեր ծրագրերի մեծ մասն, ուղված է երկրի ապագա սերնդի զարգացմանը: Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցունը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը և մարզական ոգու զարգացմանը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 ք.մ, իսկ հարակից տարածքի` 463 ք.մ: Շենքը նոր է և գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երևան մայրուղու հարևանությամբ, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |