Լևոն Զուրաբյանը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի համբերությունը Հայաստանի հարցում հատել է

Լևոն Զուրաբյանը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի համբերությունը Հայաստանի հարցում հատել է

PanARMENIAN.Net - Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան ցույց տվեց, որ Եվրոպայի խորհրդի համբերությունը հատել է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա հիշեցրել է, որ 2009թ. ՀՀ իշխանությունները համաներում հայտարարեցին: «Դրանից հետո ԵԽ-ն դեռ հույս ուներ, որ որոշ ժամանակ անց ազատ կարձակվեն նաև մյուս քաղբանտարկյալները: Սակայն մեր իշխանությունները հանգստացան, իսկ ԵԽ-ն համոզվեց, որ Հայաստանի ղեկավարությունը գործում է միայն ճնշման ներքո, ուստի ակտիվացնում է իր գործունեությունը»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները քաղբանտարկյլաների հարցում գործում են «գերիների վաճառքի» սկզբունքով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---