Լավրովն ու Դավութօղլուն տարածաշրջանային հարցեր կքննարկեն Ստամբուլում

Լավրովն ու Դավութօղլուն տարածաշրջանային հարցեր կքննարկեն Ստամբուլում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա: Ստամբուլում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի նախագահությամբ կկայանա Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի առաջին նիստը:

Նիստում կդիտարկվեն Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում ստեղծված ռուս-թուրքական փոխգործակցության այդ նոր մեխանիզմի աշխատանքի կազմակերպման հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Կարծիքների փոխանակություն կկայանա երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի առնչությամբ` ներառյալ եվրոպական անվտանգության խնդիրները, իրադրությունը մերձավորարևելյան կարգավորման շուրջ, Բալկաններում, Հարավային Կովկասում և աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---