Դավիթ Նալբանդյանի և Լլեյտոն Հյուիթի խաղը դարձավ Australian Open-ի պատմության ամենաերկար խաղերից մեկը18 հունվարի 2011 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, որը Australian Open-ի առաջին շրջանում ծանր հինգսեթանոց մենամարտում 3:6, 6:4, 3:6, 7:6 (7:1), 9:7 հաշվով պարտության է մատնել Լլեյտոն Հյուիթին, կիսել է տպավորությունները մրցումների պատմության մեջ ամենաերկար խաղի մասին: Այն տևել է 4 ժամ 47 րոպե: «Ես շատ էի հոգնել: Դա աներևակայելի բարդ խաղ էր: Մենք արդեն խաղացել էինք իրար հետ, դա 6-րդ հանդիպումն էր, և խաղերը միշտ բարդ են եղել: Ինձ տվել են ջղակծկումների դեմ հաբեր, որոնք շատ են օգնել: Ես արդեն չգիտեի, թե որ մկանը մերսեի, քանի որ ցավում էր ամեն ինչ»,- Նալբանդյանի խոսքերը փոխանցում է championat.ru-ն: Նա խոստովանել է, որ եթե նա իր երկրորդ փոխանցումը զիջեր չորրորդ սեթում, ապա հազիվ թե հաղթեր: Այդ խաղը դարձել է Ուիմբլդոն 2002-ի եզրափակիչի կրկնությունը, այդ ժամանակ ավելի ուժեղ էր ավստրալացին: Մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանը պայքարելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |