ԱՄՆ նորանշանակ դեսպանը Թուրքիա կժամանի հունվարի 20-ին

ԱՄՆ նորանշանակ դեսպանը Թուրքիա կժամանի հունվարի 20-ին

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Անկարա է ժամանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն:

Ինչպես հիշեցնում է «Հյուրիեթ» թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախորդ տարվա ավարտին, օգտվելով իր իրավունքից, հաստատեց Ռիկարդոնեի թեկնածությունն Անկարայում դեսպանի պաշտոնում և Մեթյու Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Բրայզան ևս մոտ օրերս կժամանաի Բաքու:

Սենատի լսումների ժամանակ երկու թեկնածությունները արգելափակվել էին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «անբավարար» պատասխանների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---