Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործման համար 2011-ին կհատկացվի 1 մլրդ դրամ

Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործման համար 2011-ին կհատկացվի 1 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման համար 2011-ին պետբյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ:Այդ մասին կառավարության նիստում հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործման թողարկման պաշտոնական արարողությունը կայացել է 2010-ի դեկտեմբերի 8-ին, որն առաջնահերթ է համարվում երկրի կառավարության համար: Ծրագրին միացել են «ԱրմենՏել» ընկերությունը և Microsoft-ը:

Դրա հետ կապված` նախարարը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է նրա փորձնական մասի հաջող իրագործման հետ:

Ծրագրի փորձնական մասի ընթացքում 15 ամսում իրացվել է շուրջ 17 հազար համակարգիչ: 2010-ին ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դոլար, ընդ որում 3 մլն դոլարը հատկացրել է ՀԲ-ն, մնացած մասը` ՀՀ կառավարությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---