Բահար Մուրադովա. Պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռ ավարտված չէ

Բահար Մուրադովա. Պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռ ավարտված չէ

PanARMENIAN.Net - «Պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ ավարտված չէ և համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել»,-հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

Ըստ նրա, Ադրբեջանն ըստ միջազգային կազմակերպությունների խորհուրդների շարունակում է մասնակցել բանակցային գործընթացներին և աշխատում է կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: «Սակայն, Ադրբեջանը շարունակում է զարգացնել ռազմական ոլորտը, քանի որ թույլ երկրի հետ աշխարհում ոչ ոք հաշվի չի նստում»,-ասել է նա:

Առանց տնտեսական ու ռազմական հզորության Ադրբեջանը չի կարողանա ամրապնդել իր դիրքերը բանակցային եև այլ գործընթացներում, գտնում է փոխխոսնակը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---