ՀՀ ՄԻՊ գրասենյակը հերքում է. Արմեն Հարությունյանը ԵՄ-ից 1 մլն եվրո դրամաշնորհ չի ստացել

PanARMENIAN.Net - Մամուլում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն, իբր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 1 մլն եվրո դրամաշնորհ է ստացել, չի համապատասխանում իրականությանը:

«Եվրամիությունը 1 մլն եվրո տրամադրել է միայն ՄԻՊ-ի հետ համագործակցող Թվինինգ ծրագրի Ֆրանսիայի և Իսպանիայի օմբուդսմեններին և այդ գումարը ծախսվել է Եվրամիության կողմից: ՄԻՊ գրասենյակը երբեք այդ գումարի տնօրինմանն առնչություն չի ունեցել: Ուզում ենք շեշտել, որ բացի Թվինինգ ծրագրից, ուրիշ 1 մլն եվրո արժողությամբ ծրագիր գոյություն չունի: Իսկ տվյալ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություններ մշտապես եղել են մեր տարեկան զեկույցներում»,-ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---