ԱԱՀ-ն արգելակում է Հայաստանի դեղագործական շուկայի զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում գործող բոլոր դեղատները մասնավոր են, որոնց ղեկավարությունը ինքն է որոշում գնային քաղաքականությունը: Մասնավորապես, կատարվում են մարքեթինգային քայլեր, որոնք ուղղված են մրցակցության բարձրացմանը: Օրինակ, կարելի է հանդիպել «5 տոկոս զեղչ թոշակառուների համար» ցուցանակի: Հայաստանում չկա սահմանված կարգ, որի համաձայն կենսաթոշակառուները առողջապահության նախարարության հետ դեղատների պայմանավորվածության շրջանակներում կարողանային զեղչեր ստանալ: Միաժամանակ, ցանկացած պոլիկլինիկայում կա այն դեղերի ցանկը, որոնք թոշակառուն կարող է անվճար ստանալ, սակայն, ցավոք, այդ ցուցակը չի ներառում անհրաժեշտ դեղորայքը, իսկ հաճախ դրանք այդպես էլ չեն հասնում հասցեատիրոջը:

Մյուսները, սպառողին ներգրավելու համար ի սկզբանե հայտարարում են, թե զեղչեր են սահմանել, այն դեպքում երբ դեղորայքի սկզբնական գինը կարող է իջած լինել՝ կախված դեղատան գտնվելու վայրից ու մոտակա մրցակիցներից:

Այնուամենայնիվ, գնագոյացումը դեղորայքի շուկայում բավականին բարդ է: Նախ, 2001թ. ի վեր ներկրման համար հարկ է լինում վճարել 20 տոկոսի չափով ԱԱՀ, իսկ սննդային հավելուկների դեպքում՝ մինչև 32 տոկոս, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում այդ հարկը չի կիրառվում, ուստի արտերկրի ներկայացուցչություններից շատերն իրենց գրասենյակները տեղափոխել են Վրաստան: Ո՞ր օտարերկրյա ֆիրման կցանկանա ավելորդ հարկեր մուծել: Այնուհետև հարկավոր է վճարել մաքսային ծախսերը՝ 25-35 տոկոս մաքսազերծման համար, պահեստավորման համար, այդ ծախսերը կարող են հասնեոլ նույնիսկ 40 տոկոսի: Սակայն, ապրանքը անմիջապես չի հասնում դեղատներին, կան նաև մեծածախ վաճառքով զբաղվողներ:

Մեծածախ հավելավճարը կկազմի 10-20 տոկոս, նվազագույնը՝ 5-7 տոկոս, իսկ բացառիկ դեպքերում՝ 50 տոկոս: Ընդ որում դեղատունը իր հավելավճարն է դնում՝ 7-20 տոկոս: Այդպիսով, վերջնական գինը ավելի է լինում ինքնարժեքից գրեթե 50 տոկոսով, որտեղ առանձնակի տեղ է զբաղցենում ԱԱՀ-ն, քանի որ դրա բացակայության դեպքում գինը կնվազի 20-30 տոկոսով, որը գործում է այդ թվում նաև մանկական սննդի համար, ինչը նախկինում չի եղել: Այդպիսով, ԱԱՀ-ն արգելակում է Հայաստանի դեղագործական շուկայի զարգացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---